«Ժամանակը» գրում է. «Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը մի քանի օր առաջ դիմում է գրել ու դուրս եկել ՀՀԿ-ից: Բայց Մեծամորի բնակիչների մի խումբ պահանջում է նրա հրաժարականը՝ հայտարարելով, որ չի կատարել իր նախընտրական խոստումները: Ինչպես բոլոր հրաժարական տված քաղաքապետերը, Գրիգորյանն էլ առայժմ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ դիմադրությունը երկար չի տևում»: